Logo

«Այաքսը» հայտնել է՝ ով է փոխարինելու Տեն Հագին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:30 / 12.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Բրյուգեի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Սխրյոդերը, որը նախկինում աշխատել է «Բարսելոնայում»՝ որպես Ռոնալդ Կումանի օգնական, մրցաշրջանի ավարտին կստանձնի «Այաքսի» ղեկը՝ հայտնում է ամստերդամյան թիմի մամուլի ծառայությունը:

49-ամյա մասնագետը փոխարինելու է Էրիկ տեն Հագին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Նշենք նաև, որ երեկ «Այաքսը», 5-0 հաշվով ջախջախելով «Հերենվենին», իր պատմության մեջ 36-րդ անգամ նվաճեց  Նիդեռլանդների չեմպիոնի տիտղոսը:

Հավելենք, որ «Բրյուգեի» կազմում վարձակալական հիմունքներով ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա