Logo

Ակսել Բակունցն ասել է․․․

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 09.11.2019ՄՇԱԿՈՒՅԹ
74336774 398477311060086 5093165183887474688 n 1 - Ակսել Բակունցն ասել է․․․
  • …Մաքուր լեզվի, կենտրոնաձիգ լեզվի խնդիրը պետք է դնել։ Ես գտնում եմ, որ այդ լեզուն խարսխված պետք է լինի ժողովրդական լեզվի վրա։ …Լեզվաշինարարության խնդիրներում պետք է ելակետ ունենալ ժողովրդական բարբառը… Թումանյանի փորձը շատ ուսանելի է մեզ համար։

 

  • Էական հարցերից մեկը գրելաձևի և նյութի միմյանց հետ մերվելն է։ …Կարևորն այն չէ, թե հին կամ նոր կյանք է պատկերվում, կարևորը պատկերելու մեջ նոր ձև ստեղծելն է…

 

  • Մեծամիտ դատարկապորտը մխիթարում է ինքն իրեն նրանով, որ… մեծ մարդկանց սկզբում հալածում են, հետո մեծարում։

 

  • Ինչպիսի՜ զավեշտական դիրք է ստանում ապրելու իմաստ չունեցող քաղքենին, երբ գրիչ է շարժում Հոկտեմբերյան էջերից մեկը նկարելու։

 

  • Ոչ մի զիջում, հաշտության և ոչ մի եզր դավանած սկզբունքից։ Նորը պատերազմում պիտի հաղթի, իսկ հակառակորդին խնայելը նշանակում է դավաճանել «ընդհանուր երջանկության»։

 

  • Ռուս գրողներից և ոչ մեկը չի ունեցել այդպիսի հզոր երևակայություն, և ոչ մեկը չի թողել այնպիսի էջեր, որտեղ լիներ այդքան արև, այդպիսի սանձարձակ տարերք և այդ տարերքի նման դյուցազուններ։

 

  • …Գրողները փոխանակ իրենց երկերի ձևը կառուցեն՝ բուն նյութի էությունից ելնելով, այդ նյութը խոթում են հանձնարարված ժանրի շրջանակի մեջ։

 

  • Ինչպես հայ, այնպես էլ վրաց գրականության հիմնական թերությունը ես համարում եմ որոշ գավառականությունը։

 

  • Խորհրդային գրողի բարոյական կերպարը դեռևս համապատասխան չէ նրա պատմական վիթխարի դերին։ Բանվոր հասարակության հետ սերտ կապի մեջ է գրողի բարոյական դիմագծի ձևավորման ուղին։

 

  • Պատմական իրադարձությունների քննադատական վերանայման ուղին արժեքավորագույն միջոց է գրականության մեջ նոր ավանդներ մուծելու համար։

 

  • Որտե՞ղ է ճշմարիտ ուղին. այդ ուղին վերադարձն է դեպի սկզբնաղբյուրները, դեպի ժողովրդական ստեղծագործությունը։

 

  • Մեծ հետաքրքրություն ունի գեղարվեստական պատմական ժամանակագրության ժանրը։

 

  • Մեր գրողների պարտականությունն է քննել, ուսումնասիրել դրանք, քննադատորեն վերցնել այնտեղից էպիկականությունը, արտահայտման խստությունը, լեզվի հարստությունները, բառերի ժլատ տնտեսումը։

 

  • Ժողովրդի լեզուն պիտի հասկանաս ու գրես բնության լեզվով, որ ամեն ինչ լեզու առած խոսի հոգուդ հետ։

 

  • …Եթե մեր քննադատները չեն կարողանում ճիշտ եզրակացություն անել ու ճիշտ քննադատել, դրա պատճառն այն է, որ նրանք չեն մտել երկի մեջ և երկի կառուցվածքից չեն բխեցրել եզրակացությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա