Logo

«Ալ Նասրը» պատրաստ է Մոուրինյոյին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

15:11 / 12.04.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ղեկավարությունը ցանկանում է թիմի գլխավոր մարզիչ նշանակել Հռոմի «Ռոմայում» աշխատող Ժոզե Մոուրինյոյին, հայտնում է AS-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արաբական ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային այն բանից հետո, երբ թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ դժգոհ է ֆրանսիացի մասնագետի աշխատանքից:

«Ալ Նասրը» 60-ամյա Մոուրինյոյին կառաջարկի երկու տարվա պայմանագիր՝ 100 միլիոն եվրո աշխատավարձով: Եթե պորտուգալացին գլխավորի արաբական ակումբը, ապա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

Հիշեցնենք, որ 60-ամյա մարզիչի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված մինչև 2024-ի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա