Logo

«Ալ Նասրը» կամային հաղթանակ կորզեց, Ռոնալդուն մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

23:39 / 03.03.2023ՍՊՈՐՏ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության 19-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթեց «Ալ Բաթինին»:

Առաջին խաղակեսում հյուրերի կազմում հաշիվը բացեց ուրուգվայցի հարձակվող Ռենցո Լոպեսը, որի գոլին «Ալ Նասրը» պատասխանեցին խաղի վերջնամասում։ Ավելացված ժամանակում աչքի ընկան սաուդցի կիսապաշտպան Աբդուլրահման Գարիբը, պաշտպան Ալ Ֆաթիլը և հարձակվող Մոհամեդ Մարանը:

«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում:

«Ալ Նասրը» 46 միավորով առաջատարն է և երկու միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ալ Իտիհադին»: «Ալ Բաթինը» 6 միավորով վերջին՝ 16-րդն է:

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Բաթին»՝ 3-1 

Աբդուլրահման Գարիբ, 90+3, Ալ Ֆաթիլ, 90+12, Մոհամեդ Մարան, 90+15 - Ռենցո Լոպես, 17,

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա