Logo

«Ալ Նասրը» մեկնաբանել է Ռոնալդուի տեղափոխությունը

01:52 / 31.12.2022ՍՊՈՐՏ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբն Ինստագրամում մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:

«Սա պատմություն է, որը կերտվում է մեր աչքերի առջև: Այս տրանսֆերը մեր ակումբին կոգեշնչի ոչ միայն մեծ հաջողությունների հասնել, այլ նաև կոգեշնչի մեր առաջնությանը, ազգին ու հետագա սերունդներին՝ տղաներին և աղջիկներին, դառնալու իրենց լավագույն տարբերակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Marca-ի համաձայն` Պորտուգալիայի հավաքականի ավագը կնքել է 2.5 տարվա տարվա պայմանագիր։ Արաբական թիմում 37-ամյա ֆուտբոլիստը տարեկան 200 միլիոն եվրո կվաստակի աշխատավարձի ու բոնուսների շնորհիվ։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում էր նոյեմբերի 22-ից։ Լրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը խզել էր պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա