Logo

«Ալ Նասրը» միավորներ կորցրեց հետնապահի դեմ խաղում

23:58 / 08.05.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության 26-րդ տուրում «Ալ Նասրը» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ չկարողացավ տանը հաղթել հետնապահ «Ալ Խալիջին»: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը տանտերերի կազմում անցկացրեց ամբողջական հանդիպում:

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 14 խաղ, խփել 13 գոլ ու կատարել 2 ասիստ:

26 խաղից հետո «Ալ Նասրը» 56 միավորով երկրորդ տեղում է և 5 միավոր է զիջում առաջատար «Ալ Իթիհադին»: «Ալ Խալիջը» 24 միավորով 14-րդն է:

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Խալիջ»՝ 1-1

Ալվարո Սոբերոն, 17 - Ֆաբիո Մարտինս, 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա