Logo

«Ալ Նասրը» պարտվեց, Ռոնալդուն մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

00:05 / 10.03.2023ՍՊՈՐՏ
Ալ Նասր-Ալ Իթիհադ

Սաուդյան Արաբիայի առաջնության 20-րդ տուրում «Ալ Նասրը» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ արտագնա խաղում 0-1 հաշվով պարտվեց «Ալ Իթիհադին»:

Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի վերջնամասում խփեց բրազիլացի հարձակվող Ռոմարինյոն:

38-ամյա Ռոնալդուն մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ալ Նասրն» առաջնությունում պարտվեց երկրորդ տուրից ի վեր առաջին անգամ, երբ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին կրկին 0-1 հաշվով զիջել էր «Ալ Թավունին»: Այդ խաղից հետո «Ալ Նասրը» հաղթել էր 13 խաղում և 4 ոչ-ոքի գրանցել:

Այս պարտության հետևանքով «Ալ Նասրը» մրցաշարային աղյուսակում առաջատարությունը զիջեց «Ալ Իթիհադին»: «Ալ Նասրն» ունի 46 միավոր, իսկ «Ալ Իթիհադը»՝ 47:

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ալ Իթիհադ» - «Ալ Նասր»՝ 1-0 (տեսանյութ)

Ռոմարինյո, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա