Logo

«Ալ-Սադի» գլխավոր տնօրենը՝ Չավիի հեռանալու մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.11.2021ՍՊՈՐՏ
Սադի գլխավոր տնօրենը՝ Չավիի հեռանալու մասին - «Ալ-Սադի» գլխավոր տնօրենը՝ Չավիի հեռանալու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ալ-Սադը» պաշտոնապես հաստատել է, որ համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ գլխավոր մարզիչ Չավիի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ:

«Մի քանի օր առաջ Չավին մեզ ասաց, որ այս ծայրահեղ բարդ իրավիճակում իր հարազատ ակումբին՝ «Բարսելոնային» միանալու ցանկություն ունի: Մենք հասկանում ենք նրա քայլն ու որոշեցինք չկանգնել նրա ճանապարհին:

Չավին ու նրա ընտանիքն սպասելի հյուրեր կմնան Դոհայում, և մեր հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է «Ալ-Սադի» գլխավոր տնօրեն Տուրկի Ալ-Ալին, որի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա