Logo

Ալաբան իր նախկին թիմակցին համոզում է տեղափոխվել «Ռեալ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:39 / 30.03.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրիին համոզում է իսպանական ակումբ տեղափոխվել՝ հաղորդում է Bayern & Germany -ն թվիթերում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավստրիացի ֆուտբոլիստը ցանկանում է 26-ամյա Գնաբրիի հետ վերամիավորվել «Արքայական ակումբում»։ Ավելի վաղ Ալաբան հանդես է եկել «Բավարիայում» և 2021 թվականին հեռացել ազատ գործակալի կարգավիճակով։ 

Այնուամենայնիվ, Սերժը միտված է մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։

Ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին «Բավարիայի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 13 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա