Logo

Ալաբան կարող է բաց թողնել «Սիթիի» դեմ պատասխան խաղը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:50 / 28.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան շարքից դուրս է մնացել՝ հայտնում է լրագրող Մելխոր Ռուիսը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավստրիացու մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք, որը նա ստացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում (3:4): 29-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր ընդմիջմանը:

Ամենայն հավանականությամբ, Ալաբան չի հասցնի վերականգնվել մինչև թիմերի միջև պատասխան հանդիպումը: 

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» խաղը կայանալու է մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ին: Հանդիպումը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում Ալաբան անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա