Logo

Ալաբան խոսել է համարի ընտրության ու խաղային դիրքի մասին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 21.07.2021ՍՊՈՐՏ
PCA3442 HThumb - Ալաբան խոսել է համարի ընտրության ու խաղային դիրքի մասին

«Ռեալի» նորեկ՝ Դավիդ Ալաբան շնորհանդեսից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ խոսելով խաղաշապիկի համարի և խաղային դիրքի մասին։ Ալաբան «Ռեալում» խաղալու է 4 համարի մարզաշապիկով, որը կրում էր Սերխիո Ռամոսը։

«Ռամոսը եղել է այստեղ մեկ տասնամյակից ավել։ Նա այս համարի ներքո դարձել է առաջատար։ Բոլորս գիտենք այդ մասին։ Ինձ առաջարկեցին այս համարը։ Այս պահին այն միակ ազատ համարն էր։ Ես չէի պատրաստվում այլ խաղացողների խնդրել՝ հրաժարվել իրենց խաղահամարներից։ Ինձ համար պատիվ է խաղալ այս համարի ներքո։

Ես խոսել եմ Անչելոտիի հետ մի քանի րոպե։ Ես նրան չեմ խնդրել որևէ խաղային դիրքում խաղալու համար։ Կխաղամ այնտեղ, որտեղ կորոշի մարզիչը։ Ես վստահում եմ նրան»,-ասել է Ալաբան։

Ալաբան հինգ տարվա պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա