Logo

Ալաբան ու քամբեքների խորհրդանիշ դարձած աթոռը տոնում են «Ռեալի» չեմպիոնությունը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:44 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի 34-րդ տուրում ջախջախելով «Էսպանյոլին»՝ «Ռեալն» իր պատմության մեջ 35-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն:

Չեմպիոնական տոնախմբության ընթացքում «սերուցքայինների» պաշտպան Դավիդ Ալաբան բերել է «Ռեալի» քամբեքների խորհրդանիշ դարձած աթոռը:

Հիշեցնենք, որ ավստրիացի ֆուտբոլիստն այն բարձրացրել էր ՉԼ-ի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում՝ Կարիմ Բենզեմայի՝ ՊՍԺ-ի դարպասը խփած գոլը տոնելու ժամանակ:

Լա լիգայի հերթական տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում՝ քամբեք կատարելուց հետո էլ աթոռը նկատվել էր «Արքայական ակումբի» հանդերձարանում արված լուսանկարներում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա