Logo

Դավիդ Ալաբան կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:46 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Դավիդ Ալաբա

«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան լիովին ապաքինվել է վնասվածքից և կկարողանա օգնել մադրիդյան ակումբին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ տեղեկացնում է Marca-ն:

29-ամյա ավստրիացի ֆուտբոլիստն արդեն սկսել է լիարժեք մարզվել մադրիդցիների ընդհանուր խմբում:

Ալաբան կարող է ընդգրկվել Իսպանիայի Լա լիգայի վերջին՝ 38-րդ տուրում «Բետիսի» դեմ հանդիպման հայտացուցակում։ Պաշտպանը լիովին պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որում Մադրիդի «Ռեալը» կմրցի անգլիական «Լիվերպուլի» հետ։

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա