Logo

Գալոյանի համար տրանսֆերային պայքարում անակնկալ ֆավորիտ կա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:25 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Artur Galoyan

Մոսկվայի «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանի մարզական ապագան դեռևս անորոշ է: Ռուս լրագրող Սերգեյ Իլևի տեղեկություններով՝ 23-ամյա հայ կիսապաշտպանի համար տրանսֆերային պայքարում ֆավորիտ է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ալանիան»:

Թիմը բանակցություններ է սկսել Գալոյանի հետ: Գործարքի իրականացումը շատ հավանական է: Առաջիկայում «Ալանիան» պաշտոնական առաջարկով կդիմի «Վելեսին»:

Նշվում է նաև, որ Գալոյանին անձամբ զանգահարել է «Ալանիայի» նախագահ Վլադիմիր Գուրիևը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գալոյանի և «Վելեսի» հետ բանակցում է ՌՊԼ-ն ներկայացնող «Ռոստովը»: «Վելեսի» սպորտային տնօրենը հայտարարել էր, որ նրանք բանակցում են ՌՊԼ-ի թիմի հետ, սակայն ակումբի անուն չէր նշել: 

Գալոյանը 2020 թվականի հուլիսից է պաշտպանում մոսկովյան թիմի գույները: Նրա պայմանագիրը «Վելեսի» հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա