Logo

«Ալաշկերտը» պաշտոնապես հաստատեց՝ Արամ Ոսկանյանը հրաժարական է տվել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:22 / 29.04.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Արամ Ոսկանյան

Երևանի «Ալաշկերտը» պաշտոնապես հաստատեց VNews-ի՝ նախօրեին հրապարակած տեղեկությունը, ըստ որի՝ ակումբի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հրաժարական է տվել: Նրա հետ մարզչական շտաբից հեռացել են Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը:

«Նոայի» հետ խաղից հետո հանդիպում ունեցա ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հետ: Եկանք այն եզրահանգմանը, որ ստեղծված իրավիճակում մարզչական շտաբում փոփոխություններ են անհրաժեշտ: Որոշեցի հրաժարական տալ: Հաջողություններ եմ մաղթում ինձ համար հարազատ ակումբին առաջիկա կարևոր խաղերում»,- ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է Արամ Ոսկանյանի խոսքը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արամ Ոսկանյանին և նրա օգնականներին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել մարզիչներին հետագա կարիերայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա