Logo

«Ալաշկերտի» պատմության մեջ ամենաանհաջող մեկնարկը չխանգարեց 3-րդ տարին անընդմեջ մրցանակակիր դառնալուն. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:37 / 22.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Ալաշկերտ

VNews-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջնության բրոնզե մրցանակակիր «Ալաշկերտին»:  

1. Բարձրագույն խմբում 9-րդ մրցաշրջանն անցկացրած «Ալաշկերտը» 3-րդ տարին անընդմեջ դարձավ մրցանակակիր՝ արժանանալով բրոնզե մեդալների: Նախորդ առաջնության չեմպիոնը 2-րդ անգամ զբաղեցրեց 3-րդ տեղը: Նախկինում ալաշկերտցիները նման արդյունք գրանցել էին 2019/20թթ. առաջնությունում: «Ալաշկերտը» ՀՀ քառակի չեմպիոն և կրկնակի բրոնզե մրցանակակիր է:

Առաջնության 32 հանդիպումներում «Ալաշկերտը»  վաստակեց  51 միավոր (14 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 9 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 38-30), ինչը հնարավոր միավորների 53,1 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

 Ալաշկերտ 1

2. Առաջնությունում «Ալաշկերտը»  հանդես եկավ 5 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 4 խաղերում թիմի գլխավոր մարզիչն Ալեքսանդր Գրիգորյանն էր, որի օրոք ալաշկերտցիները միակ միավորը վաստակեցին 3-րդ տուրում «Սևանի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ, որը հետագայում չեղարկվեց: 

Հաջորդ երկու տուրերում «Նորավանքի» (0-0) և ԲԿՄԱ-ի (2-1) հետ անցկացրած խաղերում թիմի գործողությունները ղեկավարում էր Սերգեյ Էրզրումյանը: 

Իսկ առաջնության աշնանային հատվածի վերջին 8 հանդիպումներում գլխավոր մարզիչը սերբ Միլան Միլանովիչն էր: Նրա օրոք «Ալաշկերտը» 17 միավոր վաստակեց (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 13-4), ինչը հնարավոր միավորների 70,8 տոկոսն է:

Առաջնության գարնանային հատվածն «Ալաշկերտը» սկսեց Արամ Ոսկանյանի գլխավորությամբ՝ 12 խաղում վաստակելով 17 միավոր (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-13), ինչը հնարավոր միավորների 47,2 տոկոսն է:

 Ալաշկերտ 2

Ավարտական 7 խաղերում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Արմեն Պետրոսյանը, որի օրոք «Ալաշկերտը» մնաց անպարտելի՝ տոնելով 3 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի, խփեց  9 գոլ, սեփական դարպասը բաց թողեց 4 գնդակ, վաստակեց հնարավոր միավորների 61,9 տոկոսը:

3. Առաջնության աշնանային հատվածի 13 հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակեց 21 միավոր (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 17-13), ինչը հնարավոր միավորների 53,8 տոկոսն է:

Առաջնության գարնանային հատվածի 19 հանդիպումներում ալաշկերտցիների օգտին գրանցվեց  30 միավոր (8 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 21-17), ինչը հնարավոր միավորների 52,6 տոկոսն է:

«Ալաշկերտը»  սեփական դաշտում անցկացրած 16 հանդիպումներում վաստակեց հնարավոր միավորների 52,1 տոկոսը (7 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 18-18): Սեփական հարկի տակ ալաշկերտցիները պարտվել են «Արարատ-Արմենիային» (0-3, 0-1), «Վանին» (0-2), «Փյունիկին» (1-4) և «Նոային» (0-2): 

 Ալաշկերտ 3

Հյուրընկալվելիս անցկացրած 16 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին գրանցվեց 26 միավոր (7 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 20-12), ինչը հնարավոր միավորների 54,1 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ ալաշկերտցիները հաղթել են «Վանին» (4-0, 1-0), «Նորավանքին» (2-0), ԲԿՄԱ-ին (2-0, 3-0), «Նոային» (1-0) և «Արարատին» (1-0):

4. «Ալաշկերտի» մեկնարկն ամենաանհաջողն էր թիմի պատմության մեջ: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ ալաշկերտցիներն առաջնությունը սկսեցին 3 անընդմեջ պարտությամբ («Արարատ-Արմենիա»՝ 0-3, «Վան»՝ 0-2, «Արարատ»՝ 2-3): Միայն 4-րդ խաղում՝ «Նորավանքի» հետ մրցավեճում ալաշկերտցիներն առաջին միավորը վաստակեցին՝  հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: 

Առաջին անգամ «Ալաշկերտը» մեկնարկային երկու հանդիպումներում էլ չգտավ մրցակիցների դարպասի բանալին: Միայն 5-րդ խաղում ալաշկերտցիներն առաջնությունում առաջին հաղթանակը տոնեցին՝ 2-1 հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ: Ավելի վատ արդյունք թիմի պատմության մեջ գրանցվել էր միայն Բարձրագույն խմբում նորամուտի մրցաշրջանում (2013/14թթ.՝ 10 խաղ առանց հաղթանակի):

Իսկ ահա Միլան Միլանովիչի օրոք «Ալաշկերտն» առաջնության վերջին 5 խաղերում հաղթել է, 3 խաղ անընդմեջ դարպասն անառիկ է պահել:

Արամ Ոսկանյանի օրոք «Ալաշկերտը» 4 խաղ անպարտելի է մնացել՝ դարպասը պահելով անառիկ: Իսկ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ ալաշկերտցիները 7 խաղում չեն պարտվել:
32 հանդիպումներից 10-ում «Ալաշկերտին»  չհաջողվեց  գրավել մրցակիցների դարպասը: 14 խաղում էլ «Ալաշկերտի» դարպասն անառիկ մնաց: Այդ արդյունքը 2016/17 և 2018/19թթ. առաջնություններում թիմի գրանցած ռեկորդային ցուցանիշի կրկնությունն է:

«Ալաշկերտը»  խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (4-0), «Նորավանքին» (3-0) և ԲԿՄԱ-ին (3-0): Թիմը կրեց  խոշոր հաշվով 3 պարտություն՝ զիջելով «Արարատ-Արմենիային» (0-3) և «Փյունիկին» (1-4, 0-3):   

 Ալաշկերտ 4

Առավել հաջող «Ալաշկերտը»  խաղաց ԲԿՄԱ-ի դեմ՝ շահելով 4 հանդիպումներն էլ: Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած 4 խաղերում ալաշկերտցիներն ընդամենը մեկ միավոր վաստակեցին: 

5. «Ալաշկերտի»  մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 7 հարված, որից իրացվել է 5-ը: Թիմի օգտին նշանակված 3 հարվածներից 2-ն է ավարտվել դարպասի գրավմամբ: Ժոզե Էմբալուն առաջին շրջանի խաղում խոցել է արարատցի Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասը, իսկ ահա 4-րդ շրջանի մրցավեճում չի կարողացել հաղթող դուրս գալ «Արարատի» դարպասապահի հետ մենամարտում: Արտակ Եդիգարյանն էլ 11մ հարվածով գրավել է «Վանի» դարպասապահ Դոմինիկո Կոպոլայի պաշտպանած դարպասը:

 Ալաշկերտ 5

Օգնյեն Չանչարևիչի դարպասին նշանակված 11մ 4 հարվածներից մեկը հետ է մղել «Ալաշկերտի» դարպասապահը՝  հաղթող դուրս գալով արարատցի Սերժ Դեբլեի հետ մենամարտում: Իսկ փյունիկցի Էրիկ Վարդանյանը, ԲԿՄԱ-ի հարձակվող Արթուր Սերոբյանն ու արարատցի Իգոր Ստանոևիչը խոցել են Չանչարևիչի պաշտպանած դարպասը:

6. «Ալաշկերտն» աչքի չընկավ բարձր արդյունավետությամբ՝ անցկացրած 32 հանդիպումներում խփելով 38 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,18 գոլ): Արդյունավետությամբ «Ալաշկերտն» իր պատմության մեջ 4-րդ ամենացածր արդյունքը գրանցեց: 

Որքան էլ որ զարմանալի է, ամենացածր արդյունավետությունը թիմը ցույց է տվել նախորդ առաջնությունում, երբ չեմպիոն էր հռչակվել՝ անցկացրած 23 հանդիպումներում խփելով ընդամենը 22 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,95 գոլ): Սակայն պետք է հաշվի առնել, որ նախորդ առաջնությունում չեմպիոնն ուներ ամենահուսալի պաշտպանությունը՝ 23 հանդիպումներում բաց թողնելով ընդամենը 15 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,62 գոլ), ինչը լավագույն ցուցանիշն է «Ալաշկերտի» պատմության մեջ:

Խփած 38 գոլերի հեղինակներ դարձան 16 ալաշկերտցիներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասն ուղարկեց նորավանքցի Թեմուր Մուստաֆինը: Դավիթ Խուրցիձեն, Ժոզե Էմբալուն, Իսմայել Ֆոֆանա Բեկոն, Միհայլո Յովանովիչը, Դեու Դոսա Օլատունջին, Մարկո Միլինկովիչը, Դիդիե Բորիս Կադիոն, Խամես Սանթոս դաս Նևեսը, Վահագն Այվազյանը, Ալբերտ Մնացականյանն ու Կարապետ Մանուկյանը բացեցին գոլերի հաշիվն «Ալաշկերտում»:

Առավել արդյունավետ գործեց պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալուն՝ դառնալով 7 գոլի հեղինակ: Դա թիմի ռմբարկուների ցանկում 3-րդ վատագույն արդյունքն է Դավիդ Դավիդյանից (5 գոլ 19 խաղում, 2020/21թթ.) և Ուրոշ Նենադովիչից (6 գոլ 28 խաղում, 2018/19թթ.) հետո: 

 Ալաշկերտ 6

Էմբալուն և 5 գոլ խփած Դավիթ Խուրցիձեն ընդգրկվեցին թիմի լեգեոնական ռմբարկուների տասնյակում, որը 18 գնդակով գլխավորում է Ուրոշ Նենադովիչը:

7. Մարկո Միլինկովիչը դարձավ VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ մայիսի 22-ին «Նորավանքի» դարպասը գրավելով 34 տարեկան 36 օրականում: Նա գերազանցեց Դենիս Թումասյանի ռեկորդային ցուցանիշը, որն աչքի էր ընկել 34 տարեկան 25 օրականում:

 Ալաշկերտ 7

Դիդիե Բորիս Կադիոն (32 տարեկան 40 օրական) ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց  ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Վահագն Մինասյանին (31 տարեկան 347 օրական): 

Ալբերտ Մնացականյանն էլ (22 տարեկան 258 օրական) ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Ջեֆերսոն Ռեիսին (22 տարեկան 318 օրական):

 Ալաշկերտ 8

8. Առաջնության գարնանային հատվածի ողջ ծանրաբեռնվածությունն իր ուսերին տարավ Օգնյեն Չանչարևիչը, որն աշնանը Դավիթ  Յուրչենկոյի հետ փոխնիփոխ էր դարպասը պաշտպանում: Չանչարևիչն անցկացրած 24 խաղերում 22 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,91 գոլ), 11 անգամ դարպասն անառիկ պահեց: 2 անգամ նրան հաջողվեց 4 խաղ անընդմեջ դարպասն անառիկ պահել՝ գոլ բաց չթողնելով համապատասխանաբար 462 և 449 րոպե շարունակ: 33-ամյա Չանչարևիչը գերազանցեց նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում դարպասը 312 րոպե էր անառիկ պահել: 

 Ալաշկերտ 9

Դավիթ  Յուրչենկոն առաջնության գարնանային հատվածում անցկացրած 6 խաղում 7 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,16 գոլ), 2 անգամ դարպասն անառիկ պահեց:
Արտյոմ Պոտապովին առաջնության գարնանային հատվածում 2 խաղում վստահվեց դարպասի պաշտպանությունը, որում մեկ գոլ բաց թողեց:

9. Առաջնության աշնանային հատվածում «Ալաշկերտի» ամենատարեց ֆուտբոլիստները 35-ամյա Դավիթ Յուրչենկոն և Եվգենի Յատչենկոն էին: Վերջինս գարնանային հատվածում դարձավ VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» հանդես եկած ամենատարեց լեգեոնականը: Մայիսի 3-ին «Ուրարտուի» հետ անցկացրած իր վերջին խաղում Յատչենկոն 35 տարեկան 251 օրական էր: 

 Ալաշկերտ 10

Նա գերազանցեց Դավիթ  Յուրչենկոյի ցուցանիշը: Փորձառու դարպասապահն «Ալաշկերտում» իր վերջին խաղն անցկացրել էր 35 տարեկան 226 օրականում:

Ալեքսանդր Կարապետյանը (34 տարեկան 68 օրական) և Դմիտրի Գուզը (34 տարեկան 7 օրական) ընդգրկվեցին VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Էդգար Մանուչարյանին (33 տարեկան 161 օրական) և Միլյան Յաբլանին (32 տարեկան 305 օրական):

 Ալաշկերտ 11

Գրիգոր Նիկողոսյանն «Ալաշկերտում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր, որը մայիսի 25-ին ԲԿՄԱ-ի հետ նորամուտի խաղում 16 տարեկան 27 օրական էր: Նա դարձավ VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Բաբայանի ռեկորդային ցուցանիշը (16 տարեկան 313 օրական):

Ալեքսանդր Տեր-Թովմասյանն էլ (19 տարեկան 95 օրական) ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (340) «Ալաշկերտի» ամենափորձառու ֆուտբոլիստը թիմի 34-ամյա ավագ Արտակ Գրիգորյանն է: Այդ ցուցանիշով Արտակը նաև հոբելյանական առաջնության մասնակից ֆուտբոլիստներից ամենափորձառուն էր: ՀՀ առաջնությունների 100 ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում Գրիգորյանը 6-րդ հորիզոնականում է: Ցանկը գլխավորում է «Շիրակի» նախկին ավագ Հովհաննես Թահմազյանը, որը մասնակցել է 461 խաղի:

 Ալաշկերտ 12

Անցյալ տարվա նոյեմբերի 8-ին «Ուրարտուի» հետ կայացած հանդիպումն Արտակ Գրիգորյանի կարիերայում հոբելյանական՝ 450-րդ խաղն էր պաշտոնական մրցումներում: Իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում Գրիգորյանը նշել էր 200-րդ խաղի հոբելյանը պաշտոնական մրցումներում «Ալաշկերտի» կազմում: Գրիգորյանը VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» անցկացրած խաղերի ռեկորդային թիվը հասցրեց 174-ի:

Անդրանիկ Ոսկանյանը (76 խաղ) և Տիագո Կոելյոն (72 խաղ) ընդգրկվեցին VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» անցկացրած խաղերի քանակով ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում: Օգնյեն Չանչարևիչից հետո Կոելյոն դարձավ պաշտոնական մրցումներում 100 խաղի սահմանագիծը հատած 2-րդ լեգեոնականը՝ հոբելյանը նշելով մայիսի 25-ին ԲԿՄԱ-ի հետ անցկացրած խաղում:

 Ալաշկերտ 13

10. Առաջնության 33 հանդիպումներում (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը) «Ալաշկերտի» կազմում խաղադաշտ դուրս եկան 45 ֆուտբոլիստներ, ինչը ռեկորդային է ոչ միայն թիմի պատմության, այլև մրցաշարի մասնակից ակումբների մեջ: Մինչ այդ առավելագույն քանակի ֆուտբոլիստներ (43) «Ալաշկերտում» ասպարեզ էին դուրս եկել 2013/14թթ. մրցաշրջանում, որում ալաշկերտցիները նորամուտն էին նշել Բարձրագույն խմբում:

45 ֆուտբոլիստներից 27-ը լեգեոնականներ էին:  Այդ ցուցանիշով էլ «Ալաշկերտն»  առաջնության մասնակից թիմերի մեջ յուրօրինակ ռեկորդակիրն է: 25 ֆուտբոլիստներ՝  Դավիթ Խուրցիձեն, Վլադիսլավ Կրյուչկովը, Խամես Սանթոս դաս Նևեսը, Ժոզե Էմբալուն, Աղվան Դավոյանը, Դեու Դոսա Օլատունջին, Լուկաս Սերան, Իսմայել Ֆոֆանա Բեկոն,  Մարկո Միլինկովիչը, Մաթեուս Ալեսանդրո Պերեյրան, Եվգենի Յատչենկոն, Նիքսոն Կարդոսոն, Արտյոմ Գյուրջյանը, Վահագն Այվազյանը, Արտյոմ Պոտապովը, Դմիտրի Գուզը, Ալեքսանդր Կարապետյանը, Կարապետ Մանուկյանը, Ալեքսեյ Ռոդիոնովը, Ալֆոնսե Կասսե Կոջոն, Ալբերտ Մնացականյանը, Ալեքսանդր Տեր-Թովմասյանը, Գրիգոր Նիկողոսյանը, Վիտինյոն և Մանվել Ահարոնյանը նորամուտը նշեցին «Ալաշկերտում»: 

 Ալաշկերտ 14

Ալաշկերտցիներն առաջնության հանդիպումներում 66 անգամ զգուշացվել են, Վանգու Գոմեն, Ժոզե Էմբալուն և Արտակ Գրիգորյանը մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 6 անգամ դեղին քարտի է արժանացել Դիդիե Բորիս Կադիոն: 

VNews-ը ներկայացնում է «Ալաշկերտի»  ֆուտբոլիստների ցուցանիշները հոբելյանական առաջնությունում (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը):

Ֆուտբոլիստներ        

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Դավիթ Խուրցիձե

30

5

3

2. Խավես Սանթոս դաս Նևես

29

2

2

3. Դիդիե Բորիս Կադիո

29

1

6

4. Արտակ Գրիգորյան

29

-

4 (1)

5. Ժոզե Էմբալու

28

7

4 (1)

6. Իսմայել Ֆոֆանա Բեկո

27

4

2

7. Արտակ Եդիգարյան

26

3

3

8. Տիագո Կոելյո

26

-

4

9. Օգնյեն Չանչարևիչ

25

-22

2

10. Վանգու Գոմե

25

1

3 (1)

11. Մարկո Միլինկովիչ

22

4

3

12. Դմիտրի Գուզ

16

-

1

13. Ալֆոնսե Կասսե Կոջո

14

-

1

14. Տարոն Ոսկանյան

13

1

3

15. Նիկիտա Տանկով

12

2

2

16. Վահագն Այվազյան

12

2

3

17. Ռումյան Հովսեփյան

12

-

-

18. Անդրանիկ Ոսկանյան

12

-

-

19. Վլադիսլավ Կրյուչկով

11

-

2

20. Աղվան Պապիկյան

11

-

1

21. Ալեքսանդր Գլիշիչ

10

1

5

22. Վենսան Բեզեկուր

10

-

-

23. Եվգենի Յատչենկո

10

-

1

24. Գագիկ Դաղբաշյան

8

-

2

25. Ալեքսեյ Ռոդիոնով

7

-

-

26. Էրիկ Սողոմոնյան

7

-

1

27. Դավիթ Յուրչենկո

6

 - 7

-

28. Դեու Դոսա Օլատունջի

6

1

2

29. Կարապետ Մանուկյան

6

1

-

30. Վիտինյո

6

-

1

31. Դեյան Բոլևիչ

5

-

-

32. Բրանկո Միհայլովիչ

5

-

-

33. Աղվան Դավոյան

4

-

1

34. Միհայլո Յովանովիչ

3

1

2

35. Ալբերտ Մնացականյան

3

1

-

36. Գրիգոր Աղեկյան

3

-

-

37. Ալեքսանդր Կարապետյան

3

-

-

38. Նիքսոն Կարդոսո

2

-

-

39. Արտյոմ Պոտապով

2

-1

1

40. Ալեքսանդր Տեր-Թովմասյան

2

-

1

41. Լուկաս Սերա

1

-

-

42. Մաթեուս Ալեսանդրո Պերեյրա

1

-

-

43. Արտյոմ Գյուրջյան

1

-

-

44. Գրիգոր Նիկողոսյան

1

-

-

45 . Մանվել Ահարոնյան

1

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա