Logo

«Ալաշկերտը» 10 հոգով հաղթեց «Վանին»

17:59 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» սեփական խաղադաշտում մրցեց Չարենցավանի «Վանի» հետ ու հաղթեց 3-1 հաշվով:

Տանտերերից աչքի ընկան 33-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանն ու ռուս պաշտպան Վիտալի Ուստինովը, իսկ 26-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանի հաշվին գրանցվեց ինքնագոլ: «Վանից» խաղավերջում գոլ խփեց արգենտինացի հարձակվող Մանուել Մորենոն:

44-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր երևանյան ակումբի ղազախ պաշտպան Թիմուր Ռուդոսելսկին:

«Ալաշկերտը» 45 միավորով չորրորդն է, իսկ «Վանը»՝ 30 միավորով 5-րդը:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Ալաշկերտ» - «Վան»՝ 3-1

Արտակ Եդիգարյան (11մ.), 9, Վիտալի Ուստինով, 19, Արթուր Քարտաշյան, 68 (ինքնագոլ) - Մանուել Մորենո, 90+9

Հեռացում՝ Թիմուր Ռուդոսելսկի, 44 («Ալաշկերտ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա