Logo

«Ալաշկերտը» կոլումբիացի նորեկներ ունի

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:33 / 27.06.2022Հայկական ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգային պատրաստվող «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել կոլումբիացի երկու փորձառու ֆուտբոլիստի հետ։

Ակումբի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ թիմին են միացել 30-ամյա վինգեր Ֆաբիո Բուրբանո Կաստիլյոն և 29-ամյա հարձակվող Բլադիմիր Դիասը։

Կաստիլյոն խաղացել է կոլումբիական Պրիմերայի մի շարք ակումբներում՝ «էնվիգադոյում», «Ինդեպենդիենտե Մեդելյինում», «Ատլետիկո Բուկարամանգայում», «Օնսե Կալդասում», «Դեպորտիվո Պերեյրայում», ինչպես նաև Ուրուգվայի Պրիմերայի «Ռամբլա Ջունիորս», բուլղարական «Բոտև» և Սալվադորի Պրիմերայի «Ագիլաս» ակումբում։ Այդ թիմում անցկացրած 19 խաղում նա խփել է 2 գոլ։

Իսկ Դիասը ելույթ է ունեցել Կոլումբիայի, Թաիլանդի, Գվատեմալայի և Սալվադորի բարձրագույն խմբերը ներկայացնող մի շարք ակումբներում և իր հաշվին ավելի քան 100 գոլ է գրանցել։ Նա «Ալաշկերտ» է տեղափոխվել Սալվադորի Պրիմերայի ՖԱՍ ակումբից, որի կազմում 9 գոլ է խփել նախորդ առաջնության 21 հանդիպումներում։

Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում «Ալաշկերտը» դարձել էր բրոնզե մրցանակակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա