Logo

«Ալաշկերտը» կրկին հաղթեց ԲԿՄԱ-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 05.04.2021Հայկական ֆուտբոլ
IMG 9323 scaled - «Ալաշկերտը» կրկին հաղթեց ԲԿՄԱ-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Խաղի մանրամասները

Հայաստան, Vbet Հայաստանի գավաթ, 1/4

05 Ապրիլ 2021 - 15:00

1

ԲԿՄԱ Երևան

2

ՖԱ Ալաշկերտ

0 - 1 - 23`

1 - 1 - 46`

1 - 2 - 62`

«Հանարապետական» մարզադաշտում կայացավ VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան խաղը, որում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Ալաշկերտին»: Աբրահամ Խաշմանյանի թիմն առավելության հասավ 2:1 հաշվով: Առաջին մրցավեճում ալաշկերտցիներն առավելության էին հասել 4:0 հաշվով:

23-րդ րոպեին հիանալի կոմբինացիա խաղարկեցին և Պապե Կամարայի փոխանցումից հետո առանց հսկողության մնացած Ալեքսանդր Գլիշիչը բացեց խաղի հաշիվը: «Բանակայինները» պատասխանեցին Ժիրայր Շաղոյանի գոլով:

Հաղթական դարձավ 63-րդ րոպեին Նիկիտա Տանկովի անցումից ու փոխանցումից հետո Սանդի Ինսուայի հեղինակած գնդակը:

Այսպիսով, «Ալաշկերտը» դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա