Logo

Ալբան մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»

23:12 / 07.04.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մտադիր է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը մնալ թիմում, հայտնում է լրագրող Ալֆրեդո Մարտինեսը:

Կատալոնական ակումբի ու 34-ամյա ֆուտբոլիստի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Իսպանացին, չնայած պահեստային ֆուտբոլիստ համարվելուն, գոհ է ակումբում իր կարգավիճակից: Նա ցանկանում է իր փորձը փոխանցել երիտասարդներին, այդ թվում` իրեն մեկնարկային կազմից դուրս թողած Ալեքս Բալդեին:

Հիշեցնենք, որ Ժորդի Ալբան «Բարսելոնայի» սան է և 2012 թվականին է «Վալենսիայից» վերադարձել կատալոնական ակումբ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 23 խաղի, խփել 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա