Logo

Ալբան ասել է՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստին կցանկանար տեսնել «Բարսելոնայում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:51 / 25.03.2022ՍՊՈՐՏ
Ժորդի Ալբա

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան անդրադարձել է կատալոնական ակումբի՝ Իսպանիայի առաջնությունում հաղթելու շանսերին, ինչպես նաև խոստովանել, թե «Ռեալի» որ ֆուտբոլիստին կցանկանար տեսնել «Բարսելոնայում»:

«Դժվար կլինի, քանի որ «Ռեալը» շատ լավ թիմ ունի։ Դրանից բացի, նրանք շատ քիչ խաղերում են պարտվել։ Բայց փոփոխությունները, որ մենք արել ենք այս ամիսներին, և այն մթնոլորտը, որը կա «Բարսելոնայում», շատ լավն են:

Նրանք շատ լավ խաղացողներ ունեն։ Ինձ շատ է դուր գալիս Մոդրիչը։ Բայց մենք կիսապաշտպանությունում ունենք Բուսկետսի, Պեդրիի, Ֆրենկիի նման խաղացողների, իսկ երիտասարդներից՝ Գավիի, Նիկոյի և Ռիկիի»,- Ալբայի խոսքն է մեջբերում As-ը։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» 66 միավորով առաջատարն է, իսկ 1 հանդիպում պակաս անցկացրած «Բարսան» 54 միավորով 3-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա