Logo

Ալբելդայի՝ 2014-ին արած գրառումը, որ անհարմար իրավիճակում է դնում Կումանին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 19.08.2020ՍՊՈՐՏ
15978325895629 - Ալբելդայի՝ 2014-ին արած գրառումը, որ անհարմար իրավիճակում է դնում Կումանին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:15

-

-

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը տարիներ առաջ՝ 2007/08 մրցաշրջանում աշխատել է «Վալենսիայում»: «Չղջիկների» հետ նրա անցկացրած մրցաշրջանն անհաջող էր ոչ միայն խաղադաշտում, այլ նաև նրա՝ մի քանի ֆուտբոլիստների հետ ունեցած վատ հարաբերությունների առումով:

Այդ ժամանակ «Վալենսիայի» ավագն էր Դավիդ Ալբելդան, որի հետ հոլանդացու ջրերը նույն առվով չէին հոսում: Միասին աշխատելուց մի քանի տարի անց՝ 2014-ին իսպանացին թվիթերում գրառումով քննադատեց Կումանին, որը հիշել են իսպանական մամուլում. «Մարդիկ խոսում են Կումանի՝ «Բարսելոնան» գլխավորելու մասի՞ն. Երանի՜ նա գլխավորի «Բարսան», քանի որ այդպես Լա լիգան կդառնա հավասար առաջնություն», – գրել է Ալբելդան՝ նկատի ունենալով, որ «Բարսելոնան» Կումանի օրոք խաղամակարդակի անկում կապրի:

«Վալենսիայի» մեկ այլ առաջատար՝ Խոակինը նույնպես քննադատել էր հոլանդացուն հեռանալուց հետո. «5 ամսում Կումանը ոչնչացրեց «Վալենսիան»: Նա նույնիսկ քաջություն չունեցավ մեզ հրաժեշտ տալու և մեր դեմքին ասելու այն, ինչ մտածում է: Կումանը վատ մարզիչ է, ու ոչ այնքան լավ անձնավորություն», – ասել էր «Բետիսի» այժմյան ֆուտբոլիստը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա