Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Ալբեր Էլբազ. ավելին, քան դիզայներ

6fd4c6d29fd38468ddd9c1702cfda9ab small - Ալբեր Էլբազ. ավելին, քան դիզայներ

Աշխարհի ամենագեղեցիկ արդյունաբերությունը՝ նորաձևությունն, առանձնապես նպատակ չունի գեղեցկացնել ինչ որ մեկին: Փոխարենը, նորաձևությունը բաղկացած է գեղեցիկ իրերից, մարդկանցից և իրադարձություններից, իսկ հակառակ դեպքում դա սովորական ուղեցույց է, թե ինչպիսի տեսք ունենալ և ինչպես ապրել: 

Վերջին տասը տարիների ընթացքում աշխարհը երկար ճանապարհ է անցել նորաձեև բռնապետությունից դեպի պակաս ֆաշիստական ​​մի բան, այնուամենայնիվ, գլոբալ առումով քիչ բան է փոխվել: XS չափ ունեցող գեղեցիկ կանայք, դե ինչպես կանոններն են թելադրում, ներկայացված են խոշոր ապրանքանիշերի գովազդային արշավներում: 

Ալբեր Էլբազը հայտնվել է նորաձևության արդյունաբերության մեջ՝ խորամանկ, սնոբ, ցինիկ և դաժան աշխարհ՝ առանց մոտենալու այս արատավոր երևույթներին:

Lanvin- ի նախկին ստեղծագործական տնօրեն, դիզայներ Ալբեր Էլբազը հեռացել է կյանքից ապրիլի 24-ին, ընդամենը 59 տարեկան հասակում: 

Lanvinevent43 highres - Ալբեր Էլբազ. ավելին, քան դիզայներ

Ապրիլի 25-ին սոցիալական ցանցերը ողողված էին դիզայներին հրաժեշտ տալու գրառումներով: Չկար հիացմունք, պաթոս կամ ափսոսանքի «ձևական» արտահայտություններ. միայն սեր և շնորհակալություն, այն բանի համար, որ Էլբազը ցանկանում էր զարդարել յուրաքանչյուր կնոջ, ում հետ աշխատում էր:

Էլբազին նվիրված հրաժեշտի տեքստերից մի անհարմար զգացողություն է առաջանում.  աշխարհում շատ են տաղանդավոր դիզայներներ, մեծ և ուժեղ անհատականություններ և պարզապես հայտնի մարդիկ: Բայց ոչ բոլորին են վերաբերում և ճանապարհում այս 59-ամյա մարդու նման:

Ո՞րն է նրա գաղտնիքը: Կա մի պարզ պատասխան, որը կարելի է կարդալ նրա ցանկացած մահախոսականում. Էլբազը շատ էր սիրում կանանց: 

Vogue-ի քննադատ Սառա Մաուերը, Ալբերուն հարգանքի տուրք մատուցելով, մեջբերել է Էլբազի խոսքերը.

«Ես ուզում եմ տեսնել կանանց, ուզում եմ հասկանալ, թե ովքեր են նրանք: Իմ նպատակն է, որ զգեստը անհետանա, չերևա, տպավորություն լինի, որ ես ոչինչ չեմ արել, քանզի այն ամենն, ինչ ուզում եմ տեսնել, այն կնոջ դեմքն է, որը կկրի այս զգեստը»:

c30885f54c462923a59772f1f68b87bb 960x638 - Ալբեր Էլբազ. ավելին, քան դիզայներ

Ալբեր Էլբազը երկու տարի աշխատել է Գի Լարոշում՝ աշխարհի ամենամեծ բրենդը: Այնուհետև տեղափոխվել է Սեն Լորան, իսկ վերջում գլխավորել է Լանվինը, որտեղ ստեղշագործել է գրեթե 14 տարի:

2015-ին Էլբազը լքել է ապրանքանիշը նորաձևության արդյունաբերության ուղղության հետ համաձայն չլինելու պատճառով: Սա սովորական սկանդալ չէր, այլ իսկական ողբերգություն և մեծ կորուստ: Էլբազի տաղանդը ոչ թե Լանվինի տերերն են կորցրել, այլ այն կանայք, ովքեր իրենց երջանիկ էին զգում՝ կրելով նրա ստեղծած հագուստը:

Նորաձևության արդյունաբերությունը վեց տարի սպասում էր Ալբերի վերադարձին: 2021-ի հունվարին Ալբեր Էլբազը վերադարձել է նորաձևություն իր սեփական ապրանքանիշ՝ AZ Factory-ով:

Ալբեր Էլբազին իսկապես սիրում էին բոլորը՝ բիզնեսի մեծահարուստներն ու, իհարկե, հաճախորդները: Հոլիվուդյան գլխավոր դերասանուհի Մերիլ Սթրիփը կարմիր գորգին հիմնականում կրում էր դիզայների ստեղծած հագուստները:

Նորաձեւությունն անհրաժեշտ է, որպեսզի մի փոքր ավելի գեղեցիկ ու երջանիկ զգանք: Մնացած ամեն բան անկարևոր է:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

2022-ի ամառվա 8 միտում Փարիզի Նորաձևության շաբաթից

  • 121

Թաց ապակի և մաքուր դեմք. այս գարնան դիմահարդարման 5 հիմնական միտումները

  • 206

Victoria's Secret-ի նախկին մոդելները նկարահանվել են Քարդաշյանի Skims-ի համար

  • 145

«Գրեմմի-2022»-ի 14 ամենավատ հագնվածները․ «վագրուհի» Megan Thee Stallion, գոթ Բիլի Այլիշ և Ավրիլ Լավին՝ 2007-ից

  • 1812

«Գրեմմի»-ի պատմության ամենաանճաշակ կերպարները

  • 202

«Օսկար»-ի երեկույթի ժամանակ Բեյոնսեի տեսքն «արժեր» ավելի քան 9 միլիոն դոլար

  • 210

Բոլոր ժամանակների համար. «Օսկարի» 17 ամենահայտնի զգեստները

  • 576

Արքայական զույգը ջունգլիներում գոյատևել է սովորում և․․․ ցնցում իր  նորաձև շքեղ հագուստով

  • 196

Որ աստղն ինչպես փայլեց կարմիր գորգի վրա, և ով էր ամենաշլացուցիչը

  • 211

Խաղաղություն, հոգատարություն, տուն․ ահա՛ 2022-ի նորաձևության աշուն-ձմեռ հավաքածուների միտումները

  • 281

Արքայադուստր Դիանայից Ջուլիա Ֆոքս. ինչպես է առաջացել և փոխվել «վրեժի զգեստը»

  • 1553

Սատանայի անունն Աննա է.. “Inventing Anna” սերիալի հագուստը

  • 353

Նորաձևության 2022 թվականի 5 գլխավոր թրենդները

  • 358

Փարիզում բացվում է Ալբեր Էլբազի ցուցահանդեսը

  • 308

Քիմ Քարդաշյանն ու Իզաբել Հյուպպերը նկարահանվել են Balenciaga-ի նոր արշավում

  • 211

Ռիհաննան իր հղիության մասին հայտարարել է 1996 թվականի բաճկոնով

  • 276