Logo

Ալբերտ Թադևոսյան. «Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:56 / 30.06.2022Բասկետբոլ
Ալբերտ Թադևոսյան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողներից Ալբերտ Թադևոսյանը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթական մեկնարկից հետո խոսել է հետագա անելիքների մասին:

«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Մինչև խաղն արդեն վերլուծել էինք մրցակցին, հասկացել էինք՝ ինչպիսի խաղ են ցուցադրում: Անկեղծ ասած՝ գիտակցում էինք, որ մեր խաղային մակարդակն ավելի բարձր է:

Մեր թիմը համալրել է Քրիս Ջոնսը, որը բավական ուժեղ խաղացող է: Նա մեզ նոր է միացել, պարզ է՝ խաղի սկզբում մի փոքր դժվար էր, քանի որ տարբեր կոմբինացիաներ էինք փորձարկում, բայց ընդհանուր առմամբ հանդիպման վերջնամասում ավելացրինք և կարողացանք միավորներով բավական առաջ անցնել:

Հաջորդ խաղերը շատ կարևոր են, զգում եմ, որ ավելին կարող եմ: Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք և հասնենք մեր նպատակին»,- նշել է Թադևոսյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում:

Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի հավաքականը 100:63 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի թիմին՝ իր տեղն ապահովելով կիսաեզրափակիչում:

Այսօր՝ ժամը 18:15-ին, Հայաստանի հավաքականը B խմբի առաջին տեղը կվիճարկի Սան Մարինոյի ընտրանու հետ: Խաղը կարող եք դիտել «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա