Logo

Մ20 ԵԱ. Ալբերտ Վարդանյանը տուշեով հաղթեց թուրք մրցակցին ու նվաճեց բրոնզե մեդալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:02 / 28.06.2022Ըմբշամարտ
null

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցակցային երկրորդ օրը գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանն սփոփիչ գոտեմարտում 9-0 հաշվով հաղթեց Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանին և ստացավ բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք:

3-րդ տեղի համար պայքարում հայ ըմբիշը հիանալի ելույթ ունեցավ. Ալբերտը, տուշեով հաղթելով թուրք Թալիպ Չիֆտչիին, արժանացավ բրոնզե մեդալի:  

Մեկնարկում Վարդանյանը պարտվել էր եզրափակիչ հասած ուկրաինացի ըմբիշին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա