Մադրիդում ընթացող «Մասթերսի» կիսաեզրափակիչում աշխարհի 9-րդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին (6:7 (5:7), 7:5, 7:6 (7:5))՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր:
Հանդիպումը տևեց 3 ժամ 38 րոպե:
Նշենք նաև, որ եզրափակիչում 19-ամյա իսպանացու մրցակիցը լինելու է Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 2-րդ ռակետ):
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Ալկարասը պայքարից դուրս էր թողել Ռաֆայել Նադալին:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 6 575 560 եվրո, իսկ գործող չեմպիոնը հենց Ալեքսանդր Զվերևն է: