Logo

«Ռոլան Գարոս». Զվերևը ռևանշի հասավ Ալկարասի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:13 / 31.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչում մրցեցին գերմանացի Ալեքսանդր Զվերևն ու իսպանական թենիսի ծագող աստղ Կառլոս Ալկարասը:

Ավելի քան 3 ժամ տևած պայքարում Զվերևին հաջողվեց ռևանշի հասնել Մադրիդի «Մասթերսում» կրած պարտության համար. այդ մրցաշարի եզրափակիչում 19-ամյա Ալկարասը հաղթել էր 2:0 (6:3, 6:1) հաշվով:

25-ամյա թենիսիստն առավելության հասավ 3:1 հաշվով (6:4, 6:4, 4:6, 7:6) և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Ալկարասը պայքարից դուրս էր թողել Կարեն Խաչանովին:

Քառորդ եզափակիչի մյուս խաղում մրցելու են Ռաֆայել Նադալն ու Նովակ Ջոկովիչը: 

Նշենք նաև, որ Ֆրանսիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 43 մլն եվրո: «Ռոլան Գարոսի» գործող հաղթողն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա