Logo

Ալկարասը մեկնաբանել է US Open-ում հաղթանակն ու աշխարհի առաջին ռակետ դառնալը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:07 / 12.09.2022ՍՊՈՐՏ
Կառլոս Ալկարաս

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը խոսել է կարիերայում «Մեծ սաղավարտի» առաջին տիտղոսը նվաճելու և աշխարհի առաջին ռակետ դառնալու մասին:

«Սրա մասին երազել եմ մանկուց։ Աշխարհի առաջին ռակետ լինելը, «Մեծ սաղավարտի» մրցաշարի չեմպիոն դառնալը մի բան է, որի համար ես շատ ու շատ քրտնաջան աշխատել եմ: Հիմա ինձ համար դժվար է խոսել, շատ են էմոցիաները:

Ամբողջ քրտնաջան աշխատանքը կատարել եմ իմ թիմի և ընտանիքիս հետ: Ես ընդամենը 19 տարեկան եմ, բոլոր դժվար որոշումները կայացրել եմ ծնողներիս ու թիմիս հետ համատեղ։

Իսկապես յուրահատուկ պահ է ինձ համար»,- Ալկարասի խոսքը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 19-ամյա թենիսիստն ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում 6-4, 2-6, 7-6 (7-1), 6-3 հաշվով հաղթել էր նորվեգացի Կասպեր Ռուդին:

Ալկարասը դարձել է պատմության ամենաերիտասարդ աշխարհի առաջին ռակետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա