Logo

Ալեգրի. «Դեռ անիմաստ է մտածել չեմպիոնության մասին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:12 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Միլանի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներից։

«Յուվենտուսը» հաջող շրջան է անցկացնում, բայց դեռ շատ խաղեր կան։ Մրցաշարային աղյուսակում մենք հետ ենք մնում «Միլանից». մեզ լավ հանդիպում է սպասվում։ Մրցակիցը հիանալի է անցկացրել այս կես տարին, պետք է գնահատել Պիոլիի կատարած աշխատանքը։

Դեռ անիմաստ է մտածել չեմպիոնության մասին, «Յուվենտուսը» առաջին քառյակից ոչ մի թիմի չի հաղթել։ Կփորձենք դա շտկել «Միլանի» դեմ խաղում»,- Ալեգրիի խոսքն է հաղորդում Il Bianconero-ն։

«Միլան» - «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 23-ին՝ Երևանի ժամանակով 23։45-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա