Logo

Ալեգրի. «Հեշտ չէր «Սպորտինգին» հաղթելը»

10:04 / 14.04.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ հաղթանակը:

«Մենք մի քանի սխալ թույլ տվեցինք, տղաները կարող են կատարելագործվել, հատկապես՝ գրոհներն ավարտելու հարցում: Երբ Պերինը երկու կարևոր սեյվ կատարեց, մենք պետք է ավելի վաղ զգայինք վտանգը մեր դարպասի մոտ:

Երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղացինք երեք կիսապաշտպաններով: «Սպորտինգը» բարձր ճնշում գործադրեց և կորցրեց ինտենսիվությունը խաղի ընթացքում: Լավ հանդիպում էր, հեշտ չէր հաղթելն ու դարպասն անառիկ պահելը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Հիշեցնենք, որ իտալական գրանդը տնային խաղում հաղթել էր 1-0 հաշվով: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին Պորտուգալիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա