«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին բացատրել է, թե ինչու է ամռանը մերժել «Ռեալին»:
«Ընդհանրապես չեմ ափսոսում, որ մերժել եմ «Ռեալին», չնայած պայմանագիրն արդեն պատրաստ էր: Շատ երջանիկ եմ, որ վերադարձել եմ Թուրին: Տասնամյա որդիս այստեղ է ապրում, և դա այն գլխավոր հանգամանքներից է, որն ազդել է ընտրությանս վրա: Ցանկանում էի ևս 4 տարի աշխատել «Յուվենտուսում» ու փորձել ինչ-որ նշանակալի բան անել այս ակումբի համար: Վստահեցնում եմ՝ հաճույքով եմ աշխատում այստեղ, ու հույս ունեմ՝ մեծ հաջողություններ կգրանցենք»,- իտալացու խոսքը փոխացնում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ծեր սինյորան» զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայից դուրս է մնացել 1/8 եզրափակիչ փուլից՝ երկխաղյա դիմակայությունում զիջելով «Վիլյառեալին»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո