Logo

Ալեգրին հայտնել է՝ ով է կրելու ավագի թևկապը Կիելինիի հեռանալուց հետո

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:17 / 16.05.2022ՍՊՈՐՏ
null

Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ հանդիպումից առաջ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է գալիք մրցաշրջանին:

«Երբ տիտղոս չես նվաճում և խնդիրներ կան, խոսել պետք չէ, անհրաժեշտ է կենտրոնանալ գալիք մրցաշրջանի անելիքների վրա: Ինչ վերաբերում է ավագի թևկապին, ապա գալիք մրցաշրջանում այն կրելու է Բոնուչին»,- իտալացու խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:  

Ավելի վաղ թուրինյան ակումբի ներկայիս ավագ Ջորջիո Կիելինին հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ծեր սինյորան» մնացել է առանց տիտղոսի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա