Logo

Ալեգրին՝ Դիբալայի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:39 / 14.01.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

«Պայմանագրերի ու բանակցությունների համար ակումբն է պատասխանատու։ Դա ինձանից կախված չէ, բայց ես եմ մեծացրել Դիբալային։ Նա երեխա էր, երբ «Յուվենտուս» տեղափոխվեց, իսկ հիմա մեծ փորձ ունի։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է։

Մրցաշրջանի առաջին հատվածում նա վնասվածքներ ուներ։ Մենք նրանից շատ գոլեր ու որակյալ խաղ ենք սպասում»,- իտալացի մասնագետի խոսքն է հաղորդում Football Italia-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա