Logo

Ալեգրին հաստատել է՝ թիմի կիսապաշտպանը կլքի ակումբը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:32 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի թուրինյան ակումբը։ Դա հաստատել է «Յուվեի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։

«Աարոնը հիմա չի աշխատում հիմնական խմբի կազմում։ Նա կլքի ակումբը»,- մարզչի խոսքն է հաղորդում La Gazzetta dello Sport-ը։

2021/22 մրցաշրջանում Ռեմսին մասնակցել է «Յուվենտուսի» 5 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Transfermarkt-ը 10 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա