Logo

Ալեգրին հաստատել է, որ կոնֆլիկտ ունի Պարեդեսի հետ

19:16 / 12.04.2023Ֆուտբոլ
null

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին հաստատել է, որ տարաձայնություն ունի թուրինյան ակումբում վարձավճարով խաղացող արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի հետ:

«Մենք զրույց ունեցանք: Ես հասկանում եմ, որ այն ֆուտբոլիստը, որն ավելի քիչ է խաղում, քան մնացածը, նյարդանյանում է: Կարևոր է, որ թիմում բոլորը կենտրոնացած մնան: Երբ ընտրություն եմ կատարում, նույնիսկ եթե այն սխալ է, միշտ հաշվի եմ առնում թիմի շահերը։ Ես գոհ եմ նրա արձագանքից, դա նշանակում է, որ նա ցանկանում է իրեն դրսևորել վերջին երկու ամիսների ընթացքում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհի նորընծա չեմպիոնը հանդերձարանում խաղընկերների մոտ դժգոհել է Ալեգրիից: Պարեդեսը նշել է, որ իտալացի մասնագետն իրեն շատ քիչ խաղաժամանակ է հատկացնում:

Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Արգենտինացին իտալական գրանդում վարձավճարով խաղում է նախորդ տարվա սեպտեմբերից, ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում, կատարել մեկ գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա