Logo

Ալեգրին հայտնել է՝ ով կլինի «Յուվենտուսի» ավագը հաջորդ մրցաշրջանում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:19 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Բոնուչի-Ջորջիո Կիելինի

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, թե ով է լինելու թուրինյան ակումբի ավագը Ջորջիո Կիելինիի հեռանալուց հետո։

«Այս մրցաշրջանում թիմը մասնատվել է: Մենք չենք կարողացել հաղթել նույնիսկ Իտալիայի գավաթում: Հաղթանակների բացակայության պայմաններում խոսքերը չեն օգնի, հաջորդ մրցաշրջանում պետք է ավելի լավ աշխատել:

Ինչ վերաբերում է ավագի թևկապին, ապա այն կկրի Լեոնարդո Բոնուչին»,- Ալեգրիի խոսքն է մեջբերում Footaball Italia-ն։

Հիշեցնենք՝ 37-ամյա Կիելինին մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Յուվեից», նա իտալական գրանդի գույները պաշտպանում է 2005 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա