Logo

Գրիշչուկ. «Պարզ է, որ Կառլսենը չի ցանկանում մասնակցել տիտղոսային մրցամարտին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:10 / 04.07.2022Շախմատ
null

Ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը կարծում է, որ տղամարդկանց շախմատի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը տրամադրված չէ անցկացնել համաշխարհային թագի համար մրցամարտը Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչնու հետ։

Գրիշչուկը նշել է, որ Նեպոմնյաշչնին բավական հեշտությամբ հաղթեց Մադրիդում անցկացված հավակնորդների մրցաշարում։ «Նեպոմնյաշչնին հաղթեց բացահայտ առավելությամբ։ Նա ավելացրել է Կառլսենի հետ անցկացրած տիտղոսային նախորդ պայքարից հետո, սկսել է ավելի հանգիստ և վստահ խաղալ։

Մյուս բոլոր մասնակիցները մրցաշարի ընթացքում խնդիրների բախվեցին, նրանք լավ մարզավիճակում չէին։ Բայց դա նրանց խնդիրն է, ոչ թե Յանի»,- ասել է Գրիշչուկը RT-ին։

Անցյալ տարվա դեկտեմբերին Դուբայում տեղի ունեցած աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում Նեպոմնյաշչնին պարտվել էր Կառլսենին։ Այն ժամանակ նորվեգացին հայտարարել էր, որ 2023 թվականի տիտղոսային մրցամարտին կմասնակցի միայն այն դեպքում, եթե իր մրցակիցը լինի Ալիռեզա Ֆիրուջան։

«Պարզ է, որ Կառլսենը չի ցանկանում խաղալ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում։ Կհրաժարվի՞, թե՞ ոչ՝ արդեն սուրճի մրուրով գուշակություն է»,- նշել է Գրիշչուկը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա