Logo
ՍՊՈՐՏ / Ռեժիսորներ
Հեղինակ

Դինա Սամվելյան

13:28 / 27.06.2022Ռեժիսորներ
Վուդի Ալեն

Ալեք Բոլդուինը պատրաստվում է հարցազրույց վերցնել Վուդի Ալենից

Ալեք Բոլդուինը պատրաստվում է հարցազրույց վերցնել սկանդալային կինոռեժիսոր Վուդի Ալենից:

Բոլդուինն այդ մասին հայտնել է Instagram-ում՝ նշելով, որ երեքշաբթի առավոտյան սոցցանցի ուղիղ եթերում հարցազրույց կանցկացնի Ալենի հետ։ Իր գրառման վերնագրում դերասանը կանխատեսել է քննադատությունը, որին հնարավոր է բախվի ՝ գրելով. «Թույլ տվեք ասել, որ  ես ԶՐՈՅԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈւՆՔ ունեմ որևէ մեկի դատողությունների և այստեղ սրբագործող գրառումների նկատմամբ» և շարունակել՝ «Ակնհայտ է, որ ես մեկն եմ, ով ունի սեփական համոզմունքները․․․ Եթե կարծում եք, որ դատավարությունը պետք է անցկացվի HBO-ի վավերագրական ֆիլմի միջոցով, դա ձեր խնդիրն է»:

Բոլդուինի գրառումը կապված է Քիրբի Դիքի և Էմի Զիրինգի «Allen v. Farrow» վավերագրական սերիալի հետ, որն ուսումնասիրում է 1992 թվականին Վուդի Ալենի նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքը, որն առաջադրել է նրա որդեգիր դուստր Դիլան Ֆերոուն, որն իբր սեռական բռնությունների ժամանակ եղել է 7 տարեկան։

Թեև Ֆերոուն 2013 և 2014 թվականներին հանրությանը ներկայացրեց Վուդի Ալենի դեմ իր մեղադրանքները, միայն #metoo շարժումը սկսվելուց հետո ռեժիսորը բախվեց բացասական վերաբերմունքի: Այդ ժամանակվանից ի վեր Վուդի Ալենը Հոլիվուդում դարձել է մերժված ռեժիսոր. Amazon Studios-ը չեղյալ է համարել 68 միլիոն դոլար արժողությամբ 4 ֆիլմի գործարք, իսկ նրա վերջին ֆիլմերը դժվարությամբ են ընդունվում:

Ալենի հետ Բոլդուինի վիճահարույց հարցազրույցը տեղի է ունենում դերասանի սեփական իրավական խնդիրների ֆոնին, որոնք առաջացել են 2021 թվականի հոկտեմբերին Rust ֆիլմի նկարահանման հրապարակում ողբերգական դեպքից հետո: Այդ միջադեպի ժամանակ դերասանի արձակած փամփուշտից մահացավ կինոօպերատոր Գալինա Հաթչինսը: Դերասանը միջադեպի առնչությամբ բազմաթիվ դատական գործերի թիրախում է հայտնվել:

 

 

 

Լրահոս