Logo

Ալեքսանդր Գրիգորյան. «Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 23.07.2021Հայկական ֆուտբոլ
image 60919 - Ալեքսանդր Գրիգորյան. «Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում»

Ալեքսանդր Գրիգորյանը, որը երեկ պաշտոնապես հեռացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտարարել է կանանց ֆուտբոլում կրկին աշխատելու ցանկության մասին:

«Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում: Շատերի համար այդ աշխատանքը հեղինակավոր չէ, բայց չգիտեմ ինչու: Բացի այդ, արդեն հաջողությունների հասել եմ կանանց ֆուտբոլում:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում աշխատանքն ինձ նույնպես դուր էր գալիս: Հիմա փոքր արձակուրդում եմ, բայց շուտով կլինեմ Ռուսաստանում: Կապրենք կտեսնենք, թե որտեղ կշարունակեմ կարիերաս»,- Sport24-ի հետ զրույցում ասել է 54-ամյա մասնագետը:

Երեկ VNews.am-ն առաջինն էր հայտնել, որ Գրիգորյանն «Ալաշկերտից» հեռացել է, քանի որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը մարզելու առաջարկ է ստացել: Նախկինում նա արդեն գլխավորել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա