Logo

Ալեքսանդր Գրիգորյան․ «Միջակ լեգեոների փոխարեն ավելի լավ է շանս տալ հայ ֆուտբոլիստի, որը կարող է աճել»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 27.11.2019Հայկական ֆուտբոլ
173190 - Ալեքսանդր Գրիգորյան․ «Միջակ լեգեոների փոխարեն ավելի լավ է շանս տալ հայ ֆուտբոլիստի, որը կարող է աճել»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:49

-

-

«Ուրարտուի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը VBet Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում «Լոռիի» նկատմամբ հաղթանակից հետո (1-0) հայտնել է մրցավեճից իր տպավորությունների մասին, խոսել թիմին առնչվող այլ թեմաներից ևս:

«Հաճելի է գավաթի խաղարկությունում առաջ ընթանալը, քանի որ դա մեզ համար շատ կարևոր էր: Իմ գլխավորությամբ առաջին խաղն էր, և ակնհայտ էր, որ շատ բացթողումներ կային, սակայն պետք է նշեմ՝ մեզ դիմակայում էր շատ արագ թիմ: Ես դեռ չեմ հասցրել լիարժեք ուսումնասիրել առաջնության բոլոր մասնակիցներին, բայց կարծում եմ, որ «Լոռին» ամենաարագ թիմերից մեկն է: Ես գոհ եմ ֆուտբոլիստների ցուցաբերած նվիրվածությունից: Գոհ եմ՝ տղաներն ինչպես կատարեցին տակտիկական առաջադրանքը: Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ հարձակման գծում մեր խաղը չստացվեց: Ինձ այդպես է թվում: Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք այս մրցավեճում ու գավաթի խաղարկությունում շարժվեցինք առաջ:

Անխոս, թիմում առաջիկայում կլինեն փոփոխություններ, առաջին հերթին՝ մարզումային գործընթացում: Հայկական որևէ այլ ակումբ չունի այնպիսի պայմաններ, ինչպիսին «Ուրարտուն»: Կարծում եմ՝ մարզիչը չէ պատճառը, որ թիմը հիմա նման հորիզոնական է զբաղեցնում, այլ այն, որ պետք է ուժեղացնել կազմը:

Դեռ չենք քննարկել՝ ինչ խնդիրներ են դրվելու թիմի առջև, սակայն այժմ քանի դեռ ունենք տեսական հնարավորություններ, պետք է պայքարենք լավագույն վեցյակում հայտնվելու համար: Խնդիրը մեկն է՝ այն ռեսուրսներով, որ իր տրամադրության տակ ունի «Ուրարտուն», ակումբը մրցունակ դարձնել Եվրոպա լիգայում: Իսկ դա անելու համար նախ հարկավոր է հայտնվել այդ մրցաշարում:

Եթե հարկ լինի ընտրություն կատարել լեգեոների և «Ուրարտուի» մարզադպրոցից դուրս եկած ֆուտբոլիստի միջև, ապա ես միանշանակ նախապատվություն կտամ ակումբի սանին, եթե արտասահմանցին թեկուզ փոքր-ինչ գերազանցում է նրան: Դա ինձ համար լիովին ակնհայտ է: Այսօրվա խաղն ինձ ավելի շատ համոզեց այդ հարցում, այդ թեման արծարծելը շատ տեղին էր, որովհետև այսօրվա հանդիպումից հետո ես ինձ համար հենց նմանատիպ եզրակացություն արեցի: Եթե լեգեոները միջակ է, ապա ավելի լավ է շանս տալ հայ ֆուտբոլիստի, որը կարող է աճել և զարգանալ:

Բարձրագույն խմբի առաջնության արդեն շատ խաղերի եմ ներկա գտնվել, դիտել եմ նաև տեսանյութեր: Ես շուրջ 12 տարի է, ինչ հետևում եմ առաջնության ընթացքին, չեմ հիշում նման իրավիճակ, երբ 5 թիմ պայքարի չեմպիոնության համար: Կարող եմ ասել, որ առաջնությունը նախորդ տարվա մրցաշարի համեմատ որակական առաջընթաց է գրանցել: Առաջնությունը զարգանում է»,- ասել է Գրիգորյանը:

Դավիդ Կամպանյա․ «0-1 հաշվի ժամանակ թիմերից մեկն ուզում էր ֆուտբոլ խաղալ, իսկ մյուսն ուղղակի ժամանակ էր անցկացնում դաշտում» (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա