Logo

Ալեքսանդր Գրիգորյանն աննախադեպ ցուցանիշի է հասել

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 31.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
image00003 - Ալեքսանդր Գրիգորյանն աննախադեպ ցուցանիշի է հասել

Ալեքսանդր Գրիգորյանը դարձավ Հայաստանի չեմպիոն թիմ պատրաստած 17-րդ մարզիչը: Սակայն, ի տարբերություն նման արդյունք գրանցած մյուս մարզիչների, Գրիգորյանի ցուցանիշն աննախադեպ է Հայաստանի առաջնություններում:

Ալեքսանդր Գրիգորյանն «Ալաշկերտը» գլխավորեց այն բանից հետո, երբ թիմն Աբրահամ Խաշմանյանի օրոք նախ գավաթի եզրափակչում պատվավոր մրցանակը զիջել էր «Արարատին», ապա առաջնության խաղում պարտվել «Վանին»: Այդ պահին «Ալաշկերտը» 4 միավորով հետ էր մնում առաջատար «Նոայից», որը երկու խաղ ավելի էր անցկացրել: Իսկ առջևում «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» հետ կայանալիք բախտորոշ 3 հանդիպումներն էին:

Դժվար չէ պատկերացնել, թե հոգեբանական ինչպիսի դժվարին վիճակում էին հայտնվել «Ալաշկերտի» ֆուտբոլիստները: Սակայն Ալեքսանդր Գրիգորյանն իր սաների հետ պատվով դուրս եկավ դժվարին փորձությունից: Հաղթելով ավարտական 3 խաղերում էլ, «Ալաշկերտն» իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ հաջողությունում, իհարկե, իրենց ներդրումն ունեն նաև առաջնության աշնանային հատվածում ալաշկերտցիների գործողությունները ղեկավարած Եղիշե Մելիքյանն ու հաջորդ 10 խաղերում թիմի ղեկը ստանձնած Աբրահամ Խաշմանյանը:

188613317 1879770812201715 67809245295083739 n 960x640 - Ալեքսանդր Գրիգորյանն աննախադեպ ցուցանիշի է հասել

Որ ակումբին հավասարվեց «Ալաշկերտը» չեմպիոնական տիտղոսների քանակով

Իսկ ո՞րն է Ալեքսանդր Գրիգորյանի գրանցած արդյունքի յուրահատկությունը: Նախկինում էլ չեմպիոն հռչակված թիմերում մրցաշրջանի ընթացքում մարզչական փոփոխություններ են տեղի ունեցել և նոր մարզչին հաջողվել է նվաճել չեմպիոնական բարձունքը: Սակայն ի տարբերություն Ալեքսանդր Գրիգորյանի, նրանք թիմի ղեկը ստանձնել են ոչ թե առաջնության վերջնագծում, այլ շատ ավելի վաղ ու բավական ժամանակ են ունեցել ծանոթանալու ֆուտբոլիստների խաղային որակներին, անհրաժեշտ շտկումներ մտցնելու իրենց սաների գործողություններում:

ՀՀ առաջնությունների պատմության մեջ 9-րդ անգամ չեմպիոն հռչակված թիմում, մրցաշրջանի ընթացքում, մարզչական փոփոխություններ տեղի ունեցան: Հետաքրքիր է, որ դրանցից 3-ը կապված է հենց «Ալաշկերտի» հետ:

Չեմպիոնական 4 մրցաշրջաններից 3-ում «Ալաշկերտում» մարզչական փոփոխություններ են տեղի ունեցել: Միայն 2015/16թթ. առաջնությունում է «Ալաշկերտին» առաջին անգամ չեմպիոնական բարձունքին հասցրած Աբրահամ Խաշմանյանը մեկնարկից մինչև վերջնագիծ միայնակ գլխավորել թիմը:

15.05.2021 Ararat Alashkert cup final 5 960x640 - Ալեքսանդր Գրիգորյանն աննախադեպ ցուցանիշի է հասել

Իսկ ահա, «Ալաշկերտի» համար չեմպիոնական հաջորդ մրցաշրջանում, թիմում մարզչական իսկական խառնաշփոթ էր ստեղծվել: Առաջնության 9-րդ տուրից հետո Խաշմանյանը պաշտոնանկ էր արվել: Հաջորդ երկու խաղերում գլխավոր մարզչի պարտականությունները կատարել էր Սերգեյ Էրզրումյանը, որից հետո թիմի ղեկը ստանձնել էր Կարեն Բարսեղյանը:

Առաջնության գարնանային հատվածի մեկնարկում, 18-20-րդ տուրերի հանդիպումներն ալաշկերտցիներն անցկացրել էին Արամ Ոսկանյանի գլխավորությամբ՝ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: Սակայն անսպասելիորեն Ոսկանյանը հեռացել էր «Ալաշկերտից»՝ ընդունելով «Բանանցի» հրավերը, որից հետո Բագրատ Նավոյանը կրկին Աբրահամ Խաշմանյանին առաջարկել էր գլխավորել թիմն ավարտական 10 հանդիպումներում:

2017/18թթ. առաջնությունում էլ, երբ «Ալաշկերտը» 3-րդ անգամ անընդմեջ չեմպիոն էր հռչակվել, կրկին թիմում մարզչական փոփոխություն էր կատարվել: Այս անգամ Խաշմանյանի հերթական պաշտոնանկությունը գրանցվել էր 20-րդ տուրից հետո: Այդ պահին «Ալաշկերտը» 34 միավորով առաջատարն էր ու 3 միավորով գերազանցում էր «Շիրակին»: Թիմի ղեկը ստանձնած Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ալաշկերտցիներն ավարտական 10 հանդիպումներում 16 միավոր վաստակելով, պահպանել էին չեմպիոնի տիտղոսը:

32945216 951613581684114 8834160833475903488 o - Ալեքսանդր Գրիգորյանն աննախադեպ ցուցանիշի է հասել

Յուսուֆ Օտուբանջոյի ցուցանիշը վատագույնն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում

Ի դեպ, Վարուժան Սուքիասյանն առաջին մարզիչն է, որն առաջնության ընթացքում ստանձնելով թիմի ղեկը, իր սաներին չեմպիոնական բարձունքին է հասցրել: Դա տեղի է ունեցել 2000թ. Արարատի «Ցեմենտում», որն այդ տարի հանդես էր գալիս «Արաքս» անվանումով: Մեկնարկային 10 հանդիպումները թիմն անցկացրել էր Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ, որից հետո «Արաքսի» ղեկը հանձնվել էր Վարուժան Սուքիասյանին, որն էլ մեկամյա ընդմիջումից հետո իր սաներին կրկին ոսկե մեդալների էր արժանացրել:

Չեմպիոն հռչակված թիմերում մարզչական մյուս բոլոր 5 փոփոխություններն էլ տեղի են ունեցել «Փյունիկում» (2001թ.՝ Լևոն Յաբլուկյան, Սամվել Դարբինյան՝ 3-րդ տուրից, 2004թ.՝ Միխայ Ստոյկիցա, Վարդան Մինասյան՝ 9-րդ տուրից, 2005թ.՝ Վարդան Մինասյան, Հենկ Վիսման՝ 9-րդ տուրից, 2007թ.՝ Սամվել Պետրոսյան, Արմեն Գյուլբուդաղյանց՝ 4-րդ տուրից, 2008թ.՝ Արմեն Գյուլբուդաղյանց, Վարդան Մինասյան՝ 12-րդ տուրից):

Անդրադառնանք 2004թ. առաջնությունում Վարդան Մինասյանի բացառիկ ցուցանիշին: Մրցաշրջանի սկզբում նա թիմի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի օգնականն էր: Վերջինս առաջնության 8-րդ տուրից հետո հեռացավ «Փյունիկից»: Նրա փոխարեն թիմի ղեկը ստանձնած Վարդան Մինասյանի նորամուտը գլխավոր մարզչի պաշտոնում պարզապես գերազանց ստացվեց: «Փյունիկը» 9-րդ տուրից սկսած 16 անընդմեջ հաղթանակ տոնեց, ինչը ՀՀ առաջնություններում մինչ օրս չգերազանցված ռեկորդ է:

Ararat Armenia vs Alashkert cup first match 29 960x640 - Ալեքսանդր Գրիգորյանն աննախադեպ ցուցանիշի է հասել

Դա Վարդան Մինասյանի մարզչական կարիերայում չեմպիոնական առաջին բարձունքն էր, որին հասել էր 30 տարեկանում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն թիմ պատրաստած ամենաերիտասարդ մարզիչը: Այդ ցուցանիշը ևս մինչ օրս չի գերազանցվել:

Խորեն Հովհաննիսյանից հետո, որը 1990-ականներին «Փյունիկում» խաղացող-մարզչի կարգավիճակում էր, Մինասյանը 2-րդն էր, որ չեմպիոնի տիտղոսին արժանացել էր թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես գլխավոր մարզիչ: Հետագայում նման հաջողության էին հասել նաև Սևադա Արզումանյանը, Սարգիս Հովսեփյանն ու Աբրահամ Խաշմանյանը:

Վարդան Մինասյանը մարզիչների մեջ յուրօրինակ ռեկորդակիր է չեմպիոնական տիտղոսների քանակով: Նրա գլխավորությամբ 4 անգամ չեմպիոն է հռչակվել «Փյունիկը», 2 անգամ ոսկե մեդալների է արժանացել «Արարատ-Արմենիան»:

Banants vs Araarat Armenia 18 960x640 - Ալեքսանդր Գրիգորյանն աննախադեպ ցուցանիշի է հասել

Տարոն Ոսկանյան․ «Եղիշե Մելիքյանի և Աբրահամ Խաշմանյանի դերը նույնպես շատ մեծ էր այս չեմպիոնության հարցում» (տեսանյութ)

VNews.am-ը ներկայացնում է այն մարզիչների ցանկը, որոնց գլխավորած թիմերը նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

ՄարզիչներՉեմպիոնԱկումբՄրցաշրջան        
1.Վարդան Մինասյան6«Փյունիկ»

«Արարատ-Արմենիա»

2004, 2008-2010թթ.

2018/19, 2019/20թթ.

2.Անդրանիկ Ադամյան3«Շիրակ»1992,1994,1999թթ.
3.Խորեն Հովհաննիսյան3«Փյունիկ»1992, 1995/96, 1996/97թթ.
4.Վարուժան Սուքիասյան3«Արաքս»

«Ալաշկերտ»

1998, 2000թթ.

2017/18թթ.

5.Սամվել Դարբինյան2«Երևան»

«Փյունիկ»

1997թ.

2001թ.

6.Աբրահամ Խաշմանյան2«Ալաշկերտ»2015/16, 2016/17թթ.
7.Արմեն Սարգսյան1«Արարատ»1993թ.
8.Օսկար Լոպես1«Փյունիկ»2002թ.
9.Միխայ Ստոյկիցա1«Փյունիկ»2003թ.
10.Հենկ Վիսման1«Փյունիկ»2005թ.
11.Սամվել Պետրոսյան1«Փյունիկ»2006թ.
12.Արմեն Գյուլբուդաղյանց1«Փյունիկ»2007թ.
13.Սևադա Արզումանյան1«Ուլիս»2011թ.
14.Վարդան Բիչախչյան1«Շիրակ»2012/13թթ.
15.Ժոլտ Հոռնյակ1«Բանանց»2013/14թթ.
16.Սարգիս Հովսեփյան1«Փյունիկ»2014/15թթ.
17.Ալեքսանդր Գրիգորյան1«Ալաշկերտ»2020/21թթ.

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա