Logo

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Ալաշկերտից»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 22.07.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
173190 - Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Ալաշկերտից»

«Ալաշկերտը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։

Ակումբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մարզիչը ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում ցանկություն է հայտնել վերադառնալ Ռուսաստան կնոջ առողջական խնդիրների պատճառով։

Նավոյանն ընդառաջել է Գրիգորյանի ցանկությանը՝ չնայած այն փաստին, որ «Ալաշկերտի» համար հիմա շատ կարևոր շրջան է։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Գրիգորյանին կարճ ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։

Ավելի վաղ VNews-ը մանրամասներ էր հայտնել «Ալաշկերտի» արդեն նախկին մարզչի հեռանալու վերաբերյալ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա