Logo

Ալեքսանդր Օվեչկինը՝ NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկու (տեսանյութ)

10:47 / 24.12.2022Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» տանը 4-1 հաշվով ուժեղ է գտնվել  «Վինիպեգ Ջեթսից»:

«Վաշինգտոնի» կազմում դուբլի հեղինակ է դարձել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։ 37-ամյա հոկեյիստը NHL-ում գոլերի քանակը հասցրել է 802-ի:

Օվեչկինը, շրջանցելով կանադացի Գորդի Հոուին (801), NHL-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում դուրս է եկել երկրորդ տեղ: Առաջատարը կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկին է, որը խփել է 894 գոլ:

NHL-ի պատմության 10 լավագույն ռմբարկուները

1. Ուեյն Գրետցկի (Կանադա) - 894 գոլ

2. Ալեքսանդր Օվեչկին (Ռուսաստան) - 802 

3. Գորդի Հոու (Կանադա) - 801 

4. Յարոմիր Յագր (Չեխիա) - 766 

5. Բրետ Հալ (ԱՄՆ) - 741 

6. Մարսել Դիոն (Կանադա) - 731 

7. Ֆիլ Էսպոզիտո (Կանադա) - 717 

8. Մայք Գարտներ (Կանադա) - 708 

9. Մարկ Մեսյե (Կանադա) - 694 

10. Սթիվ Այզերման (Կանադա) - 692 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Օվեչկինն ավելի վաղ դարձել էր NHL-ի մեկ ակումբում ամենաշատ գոլ խփած հոկեյիստը՝ գերազանցելով Գորդի Հոուի ռեկորդը: Ռուս հոկեյիստը «Վաշինգտոն Քեփիթալզում» է խաղում 2005 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա