Logo

Աղբյուր. Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի հավաքականը

10:08 / 14.01.2023Հայկական ֆուտբոլ
null

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը կդառնա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը, հայտնում է Vivaro Media-ի լրագրող, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Օրեր առաջ 65-ամյա մասնագետը հեռացել էր Ուկրաինայի հավաքականից, որը գլխավորել էր 2021 թվականի նոյեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով ուկրաինացի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին: 

Պետրակովի գլխավորությամբ ուկրաինացիներն անցկացրել են 15 հանդիպում, տարել 6 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի և 2 պարտություն: Մարզչական կարիերայի ընթացքում Ալեքսանդր Պետրակովը գլխավորել է ուկրաինական ակումբներ ու երկրի Մ16, Մ17, Մ18, Մ19 և Մ20 հավաքականները։

2022 թվականին Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնում 2 անգամ Պետրակովի գլխավորությամբ հաղթել էր Հայաստանի հավաքականին (3-0, 5-0)։

Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է 2022 թվականի սեպտեմբերի 29-ից: Իսպանացի մասնագետը 2020 թվականի մարտին էր նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ ազգային թիմն անցկացրել է 26 հանդիպում, տարել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։

Նախորդ 2 ընկերական խաղերը Կոսովոյի (2-2) և Ալբանիայի (0-2) հետ Հայաստանի հավաքականն անցկացրել էր դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա