Logo

Ալեքսանդր Զինչենկոն իտալական ակումբ տեղափոխվելու ճանապարհին է

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.01.2021ՍՊՈՐՏ
1374603 - Ալեքսանդր Զինչենկոն իտալական ակումբ տեղափոխվելու ճանապարհին է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:49

-

-

«Լացիոն» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ հռոմեական ակումբը կարող է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել 24-ամյա ուկրաինացու տրանսֆերը՝ պահպանելով նրա ամբողջական իրավունքները գնելու իրավունք: Նշվում է, որ «Լացիոյի»՝ Զինչենկոյի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է թիմի ձախ պաշտպան Սենադ Լուլիչի վնասվածքի հանգամանքով:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի շարքերը, Զինչենկոյից զատ, կարող են համալրել նաև պաշտպան Դիմիտրի Կամենովիչը («Չուկարիչկի», Սերբիա) և Դոմագոյ Բրադարիչը («Լիլ», Ֆրանսիա):

Զինչենկոն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 6 խաղի: Ուկրաինացու գործող պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է 2024 թվականի հունիսին: Նա 2016 թվականին «Ուֆայից» է տեղափոխվել «քաղաքաբնակների» ճամբար:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Յուվենտուսն» ու «Նապոլին»:

«Սիթիի» ֆուտբոլիստն անվճար կտեղափոխվի «Բարսելոնա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա