Logo

Ալեքսիս Սանչեսը հնարավոր է վերադառնա Լա լիգա

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 04.06.2021ՍՊՈՐՏ
alexis sanchez inter zs1zc8amcn4p1t3h9yff6j9sg - Ալեքսիս Սանչեսը հնարավոր է վերադառնա Լա լիգա

«Ինտերի» և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հնարավոր է անակնկալ գործարքի արդյունքում վերադառնալ Իսպանիայի Պրիմերա:

Sport.es-ի փոխանցմամբ՝ 32-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»: Ակումբը կփորձի ձեռք բերել Սանչեսի տրանսֆերը: «Ինտերը» պատրաստ է բաժանվել նրանից: Միլանյան ակումբը ֆինանսական բարդություններ ունի ու ուզում է որոշակի կայունություն ստանալ նաև ֆուտբոլիստների վաճառքից:

Ալեքսիս Սանչեսն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման, որոնցից 12-ն է սկսել մեկնարկային կազմում:

Սանչեսը 2019 թվականից է խաղում «Ինտերում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա