Logo

Դել Պիերո. «Վլահովիչն ավելի բարձրահասակ է, բայց ինձ պես գեղեցիկ չէ»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:10 / 04.04.2022ՍՊՈՐՏ
Ալեսանդրո դել Պիերո-Վլահովիչ

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն արձագանքել է Դուշան Վլահովիչին իր հետ համեմատելու մասին գնահատականներին։

«Վլահովիչը Վլահովիչն է։ Նա ինձնից փոքր-ինչ բարձրահասակ և մարմնեղ է, սակայն ինձ պես գեղեցիկ չէ։ Վլահովիչն այլ տեսակի հարձակվող է. նա դասական «9 համար» է, բայց հրաշալի է խաղային մյուս բոլոր գործոնների առումով։ Նրան հղում եմ լավագույն մաղթանքներս»,- Դել Պիերոյի խոսքը մեջբերել է News Beezer-ը։

Դուշան Վլահովիչը «Յուվենտուսին» է միացել այս տարվա հունվարի վերջին՝ տեղափոխվելով «Ֆիորենտինայից»։ Ընթացիկ մրցաշրջանի 36 խաղում նա դարձել է 25 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա