Logo

Սանչեսը հրաժարվել է իսպանական ակումբ տեղափոխությունից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:03 / 27.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հրաժարվել է «Վիլյառեալ» տեղափոխությունից՝ հաղորդում է Football Italia-ն։ Միլանյան ակումբը բարձր աշխատավարձի պատճառով ցանկանում է ազատվել նրանից։

Ավելի վաղ 33-ամյա չիլիացին հրաժարվել էր «Գալաթասարայ», «Սևիլիա» ու «Մարսել» տեղափոխվելուց։ Սանչեսի պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Ավարտված մրցաշրջանում «Բարսելոնայի», «Արսենալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը «ներաձուրիների» կազմում մասնակցել է 39 խաղի, խփել 9 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա