Logo

Աղբյուր. Ալեքսիսը կարող է վերադառնալ Լա լիգա

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:35 / 26.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել «Սևիլիայում»՝ հայտնում է Tutomercatoweb-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբների միջև բանակցություններ են ընթանում: Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Նշենք, որ չիլիացի ֆուտբոլիստի՝ «ներաձուրիների» հետ համաձայնագրի ժամկետը գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ 2011-2014 թվականների ընթացքում Ալեքսիսը ելույթ է ունեցել Լա լիգայում՝ պաշտպանելով «Բարսելոնայի» գույները:

2021/22 մրցաշրջանում «ներաձուրիների» կազմում 33-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա