Logo

Ալժիրը Կամերունի դեմ կայացած հանդիպումը վերախաղարկելու հնարավորություն կխնդրի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:18 / 31.03.2022ՍՊՈՐՏ
null

Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ԱԱ 2022-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար կայացած Կամերունի դեմ հանդիպումը վերախաղարկելու հնարավորություն խնդրել։

Հանդիպումն ընթացել էր մինչև լրացուցիչ ժամանակ և ավարտվել էր 2-1 հաշվով՝ հօգուտ կամերունցիների։ Այսպիսով, Ալժիրը զրկվել էր Կատարում կայանալիք ԱԱ 2022-ին մասնակցելու իրավունքից, իսկ Կամերունը՝ մասնակցության հնարավորություն ստացել։

La Gazette du Fennec-ի հաղորդմամբ՝ Ալժիրը խաղում մրցավարի թույլ տված սխալները որոշիչ է համարում։ Այս պահին Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան հայց է պատրաստում, որը մի քանի ժամվա ընթացքում կուղարկվի ՖԻՖԱ-ին։

Աղբյուրը հայտնում է սակայն, որ հայցի բավարարումը քիչ հավանական է, քանի որ ԱԱ 2022-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է արդեն վաղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա